National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
21.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
08.05.2009
Նախաքննական մարմնի համար անընդունելի է փաստահավաք խմբի ներկայացրած փաստաթուղթը

Մայիսի 8-ին Սամվել Նիկոյանի նախագահությամբ տեղի ունեցավ 2008 թվականի մարտի 1-2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների եւ դրանց պատճառների ուսումնասիրության Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովի հերթական նիստը, որի օրակարգում մեկ հարց էր` ՀՀ հատուկ քննչական ծառայության քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանի առարկությունների քննարկումը փաստահավաք խմբի կողմից Համլետ Թադեւոսյանի մահվան հանգամանքների ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ:

Նիստին հրավիրված էին ՀՀ ՀՔԾ քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանը, ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչության քրեագիտական հետազոտությունների բաժնի պետի տեղակալ Արթուր Հովհաննիսյանը եւ ՀՀ առողջապահության նախարարության դատական բժշկության գիտագործնական կենտրոնի բժշկաքրեագիտական բաժանմունքի վարիչ Վիգեն Ադամյանը:

ՀՀ ՀՔԾ քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանը տեղեկացրեց, որ իրենք փաստահավաք խմբի ներկայացրած ուսումնասիրությունների վերաբերյալ առարկությունները գրավոր ներկայացրել են ԱԺ ժամանակավոր   հանձնաժողովին, առարկությունները հրապարակված են, ուստի հարկ չի համարում հանգամանորեն ներկայացնել այն: Նրա գնահատմամբ` փաստահավաք խմբի ուսումնասիրության բազմաթիվ դրույթներ անհիմն են, ուստի իրենք չեն կարող համաձայնել դրանց հետ: Իհարկե, իրենց աշխատանքում էլ կան բացթողումներ, թերացումներ, բայց դրանք այնքան էական չեն, որ կարողանան ազդել նախաքննության կամ հանցագործության բացահայտման վրա:

Փաստահավաք խմբի ներկայացրած փաստաթուղթը, ըստ պարոն Հարությունյանի, անթույլատրելի կետեր է պարունակում, խեղաթյուրված են մի շարք փաստեր, անթույլատրելի է նաեւ այդ փաստաթղթի հրապարակումը, ինչը հասարակական թյուր կարծիք է ձեւավորում: Նա տեղեկացրեց, որ մարտյան դեպքերի հետեւանքով զոհված 10 անձանց հետ կապված քրեական գործերի քննությունները չեն ավարտվել, ուստի ոչ մի գործ չէր կարող դատարան  ուղարկվել:

Այնուհետեւ ՀՔԾ քննչական խմբի ղեկավարը պատասխանեց հանձնաժողովի անդամների հարցերին, որոնք հիմնականում առնչվում էին Համլետ Թադեւոսյանի մահվան հանգամանքների հետ, այն է` ի՞նչ նռնակից է զոհվել նա, զրահաբաճկոն ունեցե՞լ է հագին, թե` ոչ, ի՞նչ հեռավորության վրա է պայթել նռնակը, կարող էր արդյոք նռնակը պայթած լինել Թադեւոսյանի ձեռքին, քաղաքական ճնշումներ եղե՞լ են նախաքննական մարմնի վրա:

Հրավիրյալների պատասխաններից ակնհայտ էր, որ նախաքննական մարմինը կատարել է հնարավորինս` սպանությունները բացահայտելու ուղղությամբ: Փաստերի սակավությունը դեռեւս չի նշանակում, որ ամեն ինչ ավարտված է. Նախաքննությունը շարունակվում է` առանց քաղաքական որեւէ պատվերի ու ճնշումի:

Պարոն Հարությունյանի տեղեկացմամբ` Թադեւոսյանի հագին եղել է զրահաբաճկոն, նրա  ձեռքին չէր կարող պայթել նռնակը, քանի որ նռնակը` որպես զենքի տեսակ,  ոստիկանության զորքերի ներկայացուցիչների մոտ չի եղել, իսկ փորձագետներն էլ հավելեցին, որ եթե նռնակը պայթեր ձեռքին, անհամեմատ մեծ կլիներ վնասվածքների չափը,  փորձագիտական տվյալների համաձայն` նռնակը պայթել է Թադեւոսյանից 1-1,5 մետր հեռավորության վրա: Նռնակի տեսակը հնարավոր չի եղել որոշել հայտնաբերված բեկորների սակավության պատճառով:

Հանձնաժողովն ավարտեց հերթական նիստի աշխատանքը:


21.05.2024
Խորհրդարանը սկսել է նիստերի աշխատանքը. քննարկվել է համայնքի ավագանու անդամի կողմից հանրային կամ հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու արգելքին վերաբերող փաթեթը
Ազգային ժողովը մայիսի 21-ին սկսել է հերթական նիստերի աշխատանքը: Խորհրդարանը հաստատել է հերթական նիստերի օրակարգը: Մինչ օրակարգային հարցերին անցնելը, պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգել են ուղղաթիռի վթարի հետեւանքով զոհված Իրանի նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի, կառավարության անդամների եւ նրանց ուղ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am